Թուրքիայում մահապարտներ են ձերբակալվել

Թուրքիայի Շանլըուրֆա շրջանում իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են հինգ մարդ, ովքեր կասկածվում են մահապարտ լինելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ձերբակալվածները խոստովանել են, որ վերապատրաստվել են Սիրիայում, այնուհետև անօրինական ճանապարհով մուտք գործել Թուրքիա: Նրանք նախատեսել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի խոշոր քաղաքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում