Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան որոշեցին ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան որոշում են ընդունել ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, ասված է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք պետությոննների համատեղ հա յտարարության մեջ: Փաստաթուղթն ընթերցել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը: 

Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան հավատարիմ են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին եւ գտնում են, որ արաբական այդ երկրում հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:

«Մենք հավաստում ենք հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության սկզբունքներին»,-ասել է նա: «Մենք վստահություն ենք հայտնում, որ սիրիական հակամարտության ռազմական լուծում չկա, կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական գործընթացի շնորհիվ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա»,-նշել է Աբդրռախմանովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում