Ադրբեջանցի քաղաքական փախստականները ակցիա են կազմակերպել ԵԽԽՎ-ի գրասենյակի դիմաց

Մի խումբ ադրբեջանցի քաղաքական փախստականներ ԵԽԽՎ գրասենյակի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով քննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն դեպքերը և ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ակցիայի ժամանակ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության 58 ներկայացուցիչների կողմից ԵԽԽՎ 300 պատգամավորներին հասեագրված նամակը փոխանցվել է ԵԽԽՎ գրասենյակ:

ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված նամակում ակտիվիստները պահանջ են ներկայացրել Եվրոպական անվտանգության նախաձեռնության կողմից պատրաստված հաշվետվության մեջ տեղ գտած և Իտալիայի Միլանի դատախազության վարույթում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի հետ կապված կոռուպցիոն գործընթացը մանրամասն քննության ենթարկելու վերաբերյալ:

Դատախազությունում բացված վարույթի համաձայն` ադրբեջանցի պատգամավորները ԵԽԽՎ նախկին փոխնախագահին կաշառել էին Ադրբեջանի օգտին քվեարկելու համար:

ԵԽԽՎ գրասենյակի հաղորդմամբ` Ադրբեջանցի հասարակական գործիչների պահանջը կմտնի խորհրդի քաղաքական խմբի քննարկման օրակարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում