Դոլարը, եվրոն, ֆունտը, ռուբլին շարունակում են արժևորվել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 24-ին կազմել է 486,36 դրամ: Այն հունվարի 23-ի համեմատ արժևորվել է 0.03 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.35 դրամ՝ արժևորվելով 0.57 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 606.88 դրամ է՝ հունվարի 23-ի համեմատ այն արժևորվել է 1.35 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 24-ին կազմել է 8.22 դրամ` հունվարի 23-ի համեմատ այն արժևորվել է 0.03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 268.02 դրամ, ոսկի՝ 18,965.14 դրամ, պլատին` 15.339.74 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում