ԻՊ-ի զինյալները հարձակվել են խաղաղ բնակչության վրա, ովքեր փորձում էին հեռանալ Մուսուլից

Իսլամական պետություն ահաբեկչական խմբի զինյալները հարձակվել են խաղաղ բնակչության վրա, ովքեր փորձում են հեռանալ Մուսուլից, ընդ որում, մտավախություն կա, որ քաղաքացիական անձինք կզոհվեն՝ միջազգային կոալիցիայի կողմից օդային հարվածներ հասցնելու պատճառով, Ժնևում, մամուլի ճեպազրույցի ժամանակ ասել է Միավորված ազգերի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՈ) մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին:

«ԻՊ-ին շարունակում է հարձակում կատարել նրանց վրա, ովքեր փորձում են հեռանալ այն տարածքից, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ»,- ասել է նա:
Օդային հարվածները Մոսուլում՝ միջազգային կոալիցիայի կողմից, կհանգեցնի քաղաքացիական զոհերի:

ՄԱԿ-ում շատ մտահոգված են 750 հազար մարդկանց ճակատագրով, ովքեր մնում են Մոսուլում:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի ստացած հաշվետվությունների, ԻՊ-ի զինյալները գրավել են Մոսուլի հիվանդանոցները, վերջիններս օգտագործելով, որպես ռազմակայաններ, օգտագործելով սննդի, ջրի ռեսուրսները և բժշկական միջոցները:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում