Իրանական միջուկային ծրագիրը կարող է «ակնթարթորեն» վերադարձվել նախկին վիճակին. Զարիֆ

Իրանական միջուկային ծրագիրը գործնականում ակնթարթորեն կարող է վերադարձվել նախկին վիճակին, որը գոյություն ուներ նախքան միջուկային գործարքի կնքվելը: 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Թեհրանի առեւտրաարդյունաբերական պալատում:

«Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեւիցե գա այն եզրակացության, որ (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ) այդ համաձայնագիրն այլեւս չի համապատասխանում իր շահերին եւ նա չի կարող դրանից օգուտ քաղել, մենք կկարողանանք վերադառնալ նախկին վիճակին: Դրա համար մեզ որեւէ մեկի թույլտվությունը չի պահանջվի»,– նշել է նախարարը, որի խոսքը մեջբերում է IRINN լրատվական հեռուստաալիքը:

Զարիֆի խոսքով, այդ վերադարձը «գործնականում կլինի ակնթարթորեն» այն դեպքում, երբ հակառակ կողմին նույն բանն անելու համար ժամանակ կպահանջվի. «հարկավոր կլինի մոտավորապես հազար բանկերի համոզել՝ գործարքներ չկատարել Իրանի հետ, դոսյեն վերադարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում