Քուվեյթում բացվել է ՆԱՏՕ-ի մերձավորարևելյան կենտրոնը

Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի տարածաշրջանային առաջին կենտրոնը բացվել է երեքշաբթի՝ Քուվեյթում, մամլո ասուլիսում հայտարարել է Քուվեյթում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգինը:

«Քուվեյթում մենք այսօր բացել ենք ՆԱՏՕ-ի տարածաշրջանային կենտրոնը, որը կլինի մեր գործունեության հիմնական հանգույցը և տարածաշրջանում գործողություններ իրականացնող կառույցը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ըստ նրա, Քուվեյթում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացումը կարևոր քայլ է, քանի որ տարածաշրջանում շատ են սպառնալիքները, նախ և առաջ, ահաբեկիչների կողմից սպասվող վտանգները:

Նա ընդգծել է, որ «կենտրոնի ստեղծումը խոստումնալից է՝ ՆԱՏՕ-ի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության տեսանկյունից»:

Քուվեյթում կենտրոնի բացումից հետո տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում