Սպիտակ տանը պարզաբանել են Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու Թրամփի մտադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ իր երկիրը կկարողանա կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «որովհետեւ ինքը գերազանց կերպով կարողանում է գործարքներ կնքել»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս թեմայով ՏԱՍՍ-ի հարցին այս պատասխանն է տվել Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը Սպիտակ տանը լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում: 

«Նա հնարավորինս ամեն ինչ կանի մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Սփայսերի խոսքով՝ դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ «ամերիկացի հարկատուների շահերի պաշտպանությունից մինչեւ այլ երկրի հետ աշխատանքը՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության կամ տնտեսական շահերը պաշտպանելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում