Հալեպից յոթնամյա աղջնակը բաց նամակ է գրել Թրամփին

Սիրիացի յոթնամյա աղջնակը՝ Բանա Ալաբեդը, որը հայտնի Է դարձել ազատագրված Հալեպից Twitter-ում արված իր գրառումների շնորհիվ, բաց նամակ Է գրել Թրամփին, տեղեկացնում Է BBC-ին:

«Դուք պետք Է ինչ-որ բան անեք սիրիացի երեխաների համար, որովհետեւ նրանք, ինչպես եւ ձեր երեխաները, նույնպես արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես եւ դուք»,- գրում Է նա:

Բանան իր մոր հետ միասին Հալեպից փախել Է դեկտեմբերին, երբ խաղաղ բնակիչների տարհանում Էր իրականացվում քաղաքի պաշարված արեւելյան մասից: Այժմ նա ապրում Է Թուրքիայում:

Աղջնակը Twitter-ում գրառումներ Է սկսել սեպտեմբերին, երբ Բաշար Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ հարձակում սկսեցին քաղաքի՝ ապստամբների կողմից վերահսկվող արեւելյան մասում: Բանան տեղի ունեցողը նկարագրում Էր անգլերենով:
Նրա մայրը՝ Ֆաթիման, որը Բանային օգնում Է վարել Twitter-ում նրա օգտահաշիվը, BBC-ին ուղարկել Է Բանայի՝ Դոնալդ Թրամփին հասցեագրված բաց նամակի տեքստը:
Նրա խոսքով՝ Բանան նամակը գրել Է ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնատվության արարողությունից մի քանի օր առաջ, որովհետեւ նա «շատ անգամ Է նրան տեսել հեռուստացույցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում