Առնվազն 12 մարդ է զոհվել Մոգադիշոյում հյուրանոցի վրա կատարված հարձակման հետեւանքով. Al Jazeera

Առնվազն 12 մարդ է զոհվել, 25-ը՝ վերեքեր ստացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի Dayah հյուրանոցի վրա «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ մեկ ժամվա ընթացքում երկու հզոր պայթյուն է որոտացել հյուրանոցի մուտքի մոտ: Հարձակվողները նաեւ կրակ են բացել հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցների վրա:

Նշվում է, որ հարձակման պահին շենքում գտնվում էին Սոմալիի խորհրդարանի շուրջ 20 անդամներ, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում