Ադրբեջանը գտնում է, որ դեռ վաղ է քննարկել Կասպից ծովի կարգավիճակի հարցը

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը չորեքշաբթի օրը՝ Կասպից ծովի կարգավիճակի մասին որոշում քննարկող աշխատանքային խմբի նստաշրջանի բացման ընթացքում, հայտարարել է, որ Բաքուն գտնում է, դեռ վաղ է քննարկել այն փաստաթղթերի նախագծերը, որոնք կարող են կանխորոշել ծովի իրավական կարգավիճակը:

Աշխատանքային խմբի հանդիպումը, որը  որոշում է կայացնելու Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ, նախատեսվում է կոնվենցիայում քննարկել նախագծի չհամաձայնեցվող կետերը, ինչպես նաև նախապատրաստություն է տեղի ունենում Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման համար (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան և Թուրքմենստան):

«Ներկայումս, որպեսզի մերձկասպյան երկրների համագործակցության իրավական դաշտը կատարելագործվի, երկրները նախագծի համաձայնագրի շուրջ քննարկումներ են իրականացնում: Մենք ակտիվորեն մասնակցում ենք քննարկմանը և համակարգում այդ նախագծերը, բայց միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ դա վաղաժամ է քննարկել՝ փաստաթղթերի նախագծային դրույթները, որոնք կարող են վնաս հասցնել Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցին վերաբերող կոնվենցիայի ընդունումը»,- հայտարարել է Խալաֆովը:

Ըստ նրա, մերձկասպյան երկրները պետք է շարունակեն աշխատել միասին, և վստահելի գործողությունները պահպանել Կասպից ծովին առնչվող հարցում՝ հանուն գոտու խաղաղության, բարգավաճման, կայունության ու անվտանգության համատեղ ջանքերը, որպեսզի մինիմալացվեն սպառնալիքները, որոնք վտանգավոր են ամբողջ տարածաշրջանի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում