Մեքենան բախվել է թունաքիմիկատների խանութի պատին

Երևան-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ հատվածում հունվարի 25-ին «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան բախվել է թունաքիմիկատների խանութի պատին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը՝ 1992 թ. ծնված Սահակ Համբարձումյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում