Բաղրամյան գյուղում խոշոր չափի գողություն է կատարվել

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել խոշոր չափի գողության փաստով։ Անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան գյուղում մտել են տուն՝ գողություն անելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասի 1.1 (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և1.2 (կողոպուտ, որը կատարվել է խոշոր չափերով): Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում