Հունաստանի վարչապետ Ցիպրասը եվրոգոտուց դուրս գալը համարում Է հիմարություն կամ դավաճանություն

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, որ երբեք եվրոգոտուց երկրի հնարավոր դուրս գալու հարց չի դրել:

«Ես դրա մասին չեմ մտածել ու նման հարց չեմ դրել»,- ասել Է Ցիպրասը «Խմբագիրների թերթ»-ում հրապարակված հարցազրույցում, որը նա տվել Է իշխանության գլուխ արմատական ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիայի գտնվելու երկամյակի կապակցությամբ:
Նա նշել Է, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կլիներ հիմարություն կամ դավաճանություն:

Ցիպրասը կտարականապես մերժել Է տնտեսման հավելյալ միջոցների սահմանման հնարավորությունը: «Ոչ մի դեպքում չեն օրինականացվի տնտեսման միջոցները ի հավելումն նրա, ինչն արդեն համաձայնեցված Է»,- պատասխանել Է նա միջազգային վարկատուների ճնշման վերաբերյալ հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում