Ֆրանսիայում կողոպտել են միլիարդատեր Էդուարդ դե Ռոտշիլդին. Europe 1

Հունվարի լույս 25-ի գիշերը Ֆրանսիայի Սենա եւ Մառնա դեպարտամենտում (Փարիզից դեպի արեւելք) կողոպտել են միլիարդատեր Էդուարդ դե Ռոտշիլդի առանձնատունը:

Այդ մասին հայտնել Է Europe 1 ռադիոկայանը:
«Անհայտ անձինք ներխուժել են մեծ առանձնատուն եւ այնտեղից տարել բազմաթիվ արժեքավոր իրեր»,-հայտնել Է ռադիոկայանը: Գողոնի ստույգ գումարը չի ճշտվում:
Էդուարդ դե Ռոտշիլդը գլխավորում Է Rothschild & Cie բանկի դիտորդական խորհուրդը: Նա նաեւ փարիզյան Liberation խոշոր թերթի համասեփականատերն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում