Իտալիայում ձնահյուսի տակ հայտնված հյուրանոցում զոհվածների թիվը հասել է 18-ի

Իտալիայի Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ձնահյուսի տակ հայտնված Rigopiano di Farindola հյուրանոցում զոհվածների թիվը հասել Է 18-ի: Այդ մասին հայտնել Է ANSA գործակալությունը: Փլատակներից վերջինը դուրս Է բերվել մի տղամարդու դի:

Անհայտ կորած Է համարվում 11 մարդ: Ստորգետնյա ցնցումներով եւ ձյան առատ տեղումներով հրահրված ձնահյուսը 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա Է իջել հունվարի 18-ի երեկոյան՝ լիովին ծածկելով չորսհարկանի շենքը: Այդ պահին շենքում գտնվող ավելի քան 30 մարդուց փրկվել Է ինը հոգի, ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս Էր եկել հրուրանոցից եւ նույնպես ողջ մնացել:

Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում Է: Դատախազությունը հետաքննություն Է անցկացնում պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում