Կարեն Կարապետյանը այցելել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա այցելել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվությ ան և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:

Թեմի առաջնորդը, պատմական որակելով վարչապետի այցը, ընդգծել է, որ Կարեն Կարապետյանը կարևոր դերակատարություն ունի ոչ միայն որպես քաղաքական գործիչ, բարձրաստիճան պաշտոնյա, այլ նաև բարերար:

Այցի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Առաջնորդարանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում