Գեղամ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 25-ին մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ երկարամյա գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Պարգեւը հանձնվել է Գեղամ Գրիգորյանի այրուն՝ Վալերիա Գրիգորյանին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վաղամեռիկ արտիստի նշանակալի դերը հայ եւ համաշխարհային երգարվեստի զարգացման ու տարածման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում