Թրամփի Twitter-ի էջը բարձր խոցելիություն ունի

 

Հակեր ՎաուչոլաԳոստը, ով հայտնի է որպես ահաբեկչական խմբերի զինյալներին պատկանող Twitter-յան հարյուրավոր անձնական էջերի կոտրելու մասնագետ, խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի նա իր անձնական էջի անվտանգության պարամետրերը, որքան հնարավոր է շուտ փոխի, հաղորդում է CNN հեռուստատեսութունը:

Հակերը ասել է, որ նախագահի, Առաջին տիկնոջ և փոխնախագահի անձնական էջերը բավականին խոցելի են հաքերային հարձակումների համար, անվտանգության հիմնական պարամետրերի բացակայության պատճառով: 

Միևնույն ժամանակ, Twitter-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ անձնական էջերը՝ կապված Սպիտակ տան հետ, պահպանվում են անվտանգության հատուկ պարամետրերով, որոնք եղել են ինչպես Բարակ Օբամայի անձնական էջին, այնպես էլ Թրամփին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում