Հնդկաստանի վարչապետը Թրամփին հրավիրել է իրենց երկիր

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան հրավիրել է այցելել իրենց երկիր:

Ինչպես ավելի վաղ հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, Թրամփը Մոդիին նույնպես հրավիրել է Վաշինգտոն այս տարվա ընթացքում: Կողմերը քննարկել են Հարավային և Կենտրոնական Ասիայում անվտանգությանը վերաբերող հարցեր:

Մոդին իր երախտագիտությունն է՝ Միացյալ Նահանգների սոլիդարության վերաբերյալ՝  միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հավելելով, որ ԱՄՆ համարվում է Հնդկաստանի իսկական բարեկամն ու գործընկերը՝ ամբողջ աշխարհում խնդիրների կարգավորման հարցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում