Մարին Լե Պենը հանդես Է եկել եվրոգոտուց Ֆրանսիայի դուրս գալու օգտին. Europe1

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հանդես Է եկել եվրոյի գոտուց Ֆրանսիայի դուրս գալու եւ սեփական արժույթ ստեղծելու օգտին: Այդ մասին նա հայտարարել Է Europe1 ռադիոկայանի եթերում:

«Ես հանդես եմ գալիս տնտեսական հայրենասիրության օգտին, սակայն դրա համար անհրաժեշտ Է կասկածի ենթարկել Եվրոպական միության մի ամբողջ շարք կանոններ»,-ասել Է Լե Պենը: Նա հավելել Է, որ ընտրություններում իր հաղթանակի եւ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում ինքն «անհապաղ կսկսի» իրականացնել «չորս ինքնիշխանությունների ծրագիրը»՝ մի շարք բանակցություններ նախաձեռնելով Եվրամիության հետ:

«Ամենից առաջ դա տարածքային ինքնիշխանությունն Է՝ երկիրը միգրանտների հորդումից պաշտպանելու համար, մասնավորապես, վերանայելով Շենգենյան գոտու համաձայնագիրը: Բայց նաեւ դա տնտեսական-բյուջետային եւ արժութային ինքնիշխանությունն Է: Եվ, անշուշտ, օրենսդրական ինքնիշխանությունը»,-ասել Է Լե Պենը:

«Արժութային ինքնիշխանություն նշանակում Է Ֆրանսիայի սեփական ազգային արժույթի ստեղծում: Եվրոարժույթի համակարգն ավարտվում Է փլուզմամբ,- դա այժմ նշում են առնվազն 140 տնտեսագետներ, որոնցից չորս-հինգը տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են:

ԵՄ-ի երկրներում եվրոյի սահմանումը հանգեցրել Է գների խիստ բարձրացման, բնակչության գնողունակության անկման: Բայց, նախեւառաջ, եվրոն դարձել Է ուժեղ արգելակ՝ նվազեցնելով ԵՄ-ի երկրների արտադրանքի մրցունակությունը»,-ասել Է Լե Պենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում