Վերնիսաժի բարեկարգումն ամբողջությամբ կավարտվի 2107 թվականին

Վերնիսաժի բարեկարգումն ու արդիականացումը կավարտվի 2017 թվականին: Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշեց, որ այդ աշխատանքների համար ներդրումները կազմել են 110 միլիոն դրամ: «Վերնիսաժն արդեն քսան տարի է գործում է, եւ այնտեղ արդեն շատ էին առեւտրականները: Վերնիսաժի բարեկարգման նախագիծը դրվել է հանրային քննարկման»,-ասաց նա:

Օհանյանը նշեց, որ տարածքում ապրանքների վաճառքի կանոնակարգ է հաստատվել եւ հստակեցվել է այն ապրանքների ցանկը, որոնք թույլատրվում է վաճառել այնտեղ: «Վերնիսաժում վաճառվող կենդանիները մենք տեղափոխել ենք Զեյթունի շուկա, իսկ Բուզանդի փողոցում օգտագործված հագուստ վաճառողներին` Հրազդան տոնավաճառ»,-ասաց քաղաքապետի տեղակալը:

Դավիթ Օհանյանը նշեց, որ Վերնիսաժի վերակառուցումն իրականացվել է հատված-առ հատված, որպեսզի մարդիկ կարողանան իրենց առեւտուրն իրականացնել:

Վերնիսաժի բարեկարգման եւ արդիականացման ծրագրով նախատեսվում է տարածքի միջնամասում գտնվող, ներկայում չգործող շատրվանների փոխարեն ստեղծել նոր ճեմուղի, որի կողքերով էլ կկազմակերպվի վերնիսաժը: Տարածքը կկահավորվի նստարաններով: Երկու կողմերի մուտքերն էլ կառանձնանան ջրային ավազաններով: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի: Վերնիսաժում կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ, զարդարվեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում