Հիմնանորոգվել է «Քանաքեռ –Զեյթուն» ծննդատունը

«Քանաքեռ –Զեյթուն» վարչական շրջանի ծննդատան հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար 2016 թվականին ներդրվել է 100 միլիոն դրամ: «2017 թվականին նախատեսել ենք 38 միլիոն դրամի սարքավորումներ հանձնել ծննդատանը եւ մոտ 40 միլիոն դրամի գույք: Արդյունքում այդ վարչական շրջանում մենք կունենանք մասնավորից էլ ավելի լավ ծննդատուն»,-ասաց Օհանյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ մեր առողջապահական հիմնարկների բարդությունը հիմնականում գալիս է նրանից, որ մրցակցություն կա մասնավորի հետ: «Մասնավոր ընկերությունները գումարներ չեն խնայում իրենց առողջապահական հիմնարկների կոմերցիոն մուտքերը ավելացնելու եւ իրենց բիզնեսը աշխատեցնելու համար»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում