Պաղեստինը հուսով է, որ Ռուսաստանը կօգնի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման հարցում

Պաղեստինն ակնկալում է, որ Ռուսաստանը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հերթական փուլում շարունակելու է խաղալ էական դրական դեր,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, Մոսկվայում արաբական երկրների դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:

՛՛Պաղեստինի խմբակցությունները ցանկանում են, որպեսզի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում նշանակալի լինի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոսկվան երկար ժամանակ է, ինչ (Խորհրդային Միության ժամանակահատվածում ) լավ հարաբերություններ ունի Պաղեստինի խմբակցությունների և Իսրայելի հետ՛՛,- ասել է Նոֆալը:

Դիվանագետը նշել է, որ պաշտոնական Մոսկվան Մերձավոր Արևելքի տարածաշրջանը վաղուց է նշանավորել, որպես իր ռազմավարական հետաքրքրության կարևոր ոլորտ, իսկ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման հարցում խաղում է «դրական և լավ» դեր:

Հունվարի 15-17-ը, Մոսկվայում,  տեղի է ունեցել պաշտոնական բանակցություններ ազգային միասնության վերականգնման համար, որին ներկա էին ութ պաղեստինցիներ: Նման հանդիպում Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել էր 2011 թ.-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում