Շուրջ 50 երկիր Է ցանկություն հայտնել համագործակցել ԵԱՏՄ-ի հետ. Լավրով

Շուրջ 50 երկիր Է ցանկություն հայտնել համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցություն հաստատելու հարցում շահագրգռություն Է հայտնել շուրջ 50 պետություն»,-ասել Է Լավրովը՝ հունվարի 25-ին ՌԴ Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում:

Նա նշել Է, որ դա նպաստում Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներում Ռուսաստանի ներգրավմանը:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Ներկայում ԵԱՏՄ-ի անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Ղազախստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում