Ծրագրվում է վերազինել Կենտրոնական զինվորական հոսպիտալը

Ծրագրվում է վերազինել Կենտրոնական զինվորական հոսպիտալը: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է բարելավել հոսպիտալի պայմանները:

«Պաշտպանության նախարարը նույնպես նշել է, որ նախատեսվում է հոսպիտալը դարձնել ժամանակի պահանջներին համապատասխան, հզորացված սարքավորումներով: Ամենալավ մասնագետները, լավագույն սարքավորումները այնտեղ են լինելու: Այսինքն՝ այնպես է արվելու, որ հոսպիտալը չափորոշիչ լինի բոլոր առողջապահական հիմնարկների համար»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:

Լրագրողների այն հարցին, թե երբ կիրականացվի այդ ծրագիրը, Կամավոր Խաչատրյանը նշեց, որ դա մեկ օրվա լուծելու խնդիր չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում