Պորոշենկոն հրաժարվել է պատասխանել ռուս լրագրողներին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արհամարհել է ռուս լրագրողների հարցերը՝ Հելսինկիում, այն բանից հետո, երբ Համաշխարհային տնտեսական ֆորումին, նա երկար ժամանակ էր տրամադրել հարցերին պատասխանելու համար:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարան կատարած այցի ժամանակ, որտեղ ռուսական հեռուստաալիքից մեկի լրագրողները Պորոշենկոյից խնդրեցին մեկնաբանություն:

Ի պատասխան, նա հայտարարել է. ժամանակն է, որ Ռուսաստանը ազատագրի իր երկրի տարածքը և դադարեցնի սպանել ուկրաինացիներին: Նա ընդգծել է, որ չի շփվելու ռուսական ԶԼՄ-ների հետ, քանի դեռ «Ռուսաստանը օկուպացված է պահում Ուկրաինայի տարածքները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում