Մյունխենի անվտանգության համաժողովին ներկա կլինեն ավելի քան 500 փորձագետներ

 

Ավելի քան 500 բարձրաստիճան քաղաքական գործիչներ ու փորձագետներ ամբողջ աշխարհից կմասնակցեն Մյունխենյան անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 17-ից 19-ին Բայերիշեր Հոֆում, հայտարարել է միջոցառման կազմկոմիտեն:

Համաժողովի մասնակիցները կքննարկեն համաշխարհային քաղաքականության հիմնախնդիրները, ավելի շատ կենտրոնանալով՝ բարելավել «տրանսատլանտյան ապագա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, ինչպես նաև ԵՄ-ի ներսում համագործակցության շրջանակների լայնացում, հատկապես՝ անվտանգության ոլորտում»:

Նաև քննարկման առանցքում կլինի «ուկրաինական ճգնաժամը ու Ռուսաստանի հետ հարաբերությունները, պատերազմը Սիրիայում և անվտանգության իրավիճակը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ահաբեկչությունը, կիբերանվտանգությունը» և այլն:

«Մենք կանգնած ենք չափազանց անկայուն իրավիճակում՝ հատկապես միջազգային անվտանգության ոլորտի հետ կապված, առաջին անգամ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- մեջբերում է կազմկոմիտեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում