Քուվեյթում մահապատժի են ենթարկել թագավորական ընտանիքի անդամին

Քուվեյթում ի կատար է ածվել յոթ մահավճիռ, այդ թվում՝ կախաղան է հանվել թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ֆայսալ Աբդուլա ալ Ջաբահ ալ Սաբահը, որին մեղավոր են ճանաչել սպանության եւ անօրինականորեն հրազեն պահելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտնել է KUNA պետական գործակալությունը:

Նրա տվյալներով՝ մահապատժի ենթարկվածների թվում եղել են Քուվեյթի, Բանգլադեշի, Ֆիլիպինների, Եթովպիայի եւ Եգիպտոսի քաղաքացիներ: Այսպես, Քուվեյթի քաղաքացուհուն մահապատժի են դատապարտել հարսանիքի ժամանակ ավելի քան 40 կանանց ու երեխաների սպանության համար այն բանից հետո, երբ նրա ամուսինը որոշել էր կնության վերցնել երկրորդին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին անգամ Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամի նկատմամբ մահավճիռն ի կատար է ածվել 2016 թվականին: Այն ժամանակ կախաղան էր հանվել արքայազն Թուրքի բին Սաուդ ալ Քաբիրը, որը ծեծկռտուքի ժամանակ սպանել էր Սաուդյան Արաբիայի մի հպատակի, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում