Ղազախստանում կուժեղացվի խորհրդարանի դերը

Ղազախստանում առաջիկա սահմանադրական բարեփոխումների ընթացքում նշանակալիորեն կավելացվեն խորհրդարանի լիազորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած կուսակցությունը վճռորոշ դեր է խաղալու կառավարության կազմավորման գործում»,- նշել է Ղազախստանի նախագահը:

Նրա առաջարկով` կառավարությունն իր հրաժարականը ներկայացնելու է խորհրդարանին` մաժլիսին, այլ ոչ թե երկրի նախագահին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում