Հալեպում վերսկսվել է Էլեկտրագնացքների երթեւեկությունը

Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել է Հալեպում Էլեկտրագնացքների երթեւեկության վերսկսման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ինչպես հայտնել է SANA լրատվական գործակալությունը, նա մասնակցել է Ջիբրին ծայրամասի, որտեղ գտնվում է փախստականների տեղավորման ժամանակավոր կենտրոնը, եւ Բաղդադ կայարանի միջեւ երկաթուղային ճյուղի բացմանը: Դրա երկարությունը 18 կիլոմետր է:

Մեգապոլիսի տրանսպորտային հանգույցի աշխատանքի կարգավորումը Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի փուլ առ փուլ վերականգնման պլանի հիմնական կետերից մեկն է հրոսակային կազմավորումներից քաղաքի ազատագրումից հետո:

Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը երկաթուղիների նորոգումը համարել է «այն բանի վկայությունը, որ քաղաքի երակազարկն սկսում է ավելի ուժգին բաբախել»: Հերթում, նրա խոսքով՝ մեգապոլիսից արեւելք Նեյրաբ միջազգային օդանավակայանի վերանորոգման-վերականգնման աշխատանքների ավարտն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում