ԱՄՆ-ը կկասեցնի սիրիացի փախստականների ընդունումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դադարեցնել սիրիացի փախստականների ընդունումը, ինչպես նաեւ կասեցնել այցագրերի տրամադրումը մուսուլման բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հայտնել է Associated Press-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝, որը հղում է անում Թրամփի կարգադրության նախագծին, առնավազն 30 օրով կկասեցվի այցագրերի տրամադրումը Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիներին:

Սիրիայից փախստականների ընդունման արգելքից զատ, փաստաթղթի նախագծում ասված է 120 օրով փախստականների ընդունման այլ ծրագրերի կասեցման մտադրության մասին:

Ինչպես սպասվում է՝ Թրամփն այդ կարգադրությունը կստորագրի այս շաբաթ, սակայն դեռեւս պարզ չէ, դրանում կկատարվի արդյոք որեւէ փոփոխություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում