Աֆղանստանում գրեթե 30 երեխա է մահացել սաստիկ ցրտից

Աֆղանստանի Ջաուզջանի նահանգի Դարզաբի շրջանում վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 27 երեխա է մահացել սաստիկ ցրտից ու ձյան առատ տեղումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին: 

Ջաուզջանի նահանգը գտնվում է Աֆղանստանի հյուսիսում եւ սահմանակցում է Թուրքմենստանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում