Մադլեն Օլբրայթը պատրաստ է իսլամ ընդունել ի պատասխան Թրամփի գործողությունների

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել ի պատասխան Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումը եւ ամերիկյան այցագրերի տրամադրումը մուսուլմանական երկրներից սերածներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Ինձ մեծացրել են կաթոլիկական հավատով, այնուհետեւ ես անցա բողոքականության, իսկ ավելի ուշ պարզեցի, որ իմ հարազատները հրեաներ են եղել: Այժմ ես պատրաստ եմ դառնալու մահմեդական ի նշան համերաշխության»,- հունվարի 25-ին գրել է Օլբրայթն իր թվիթերում:

«Ազատության արձանի վրա մանր տառերով մակագրություններ չկան: Ամերիկան պետք է բաց մնա ցանկացած դավանանքի եւ ծագման մարդկանց համար»,– հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում