Հարավային Կորեայի նախագահը մերժել է կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները

Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեն մերժել է իր հասցեին կոռուպցիայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթություն» եւ «վիթխարի սուտ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է «Չոն Գյու Չժե ՏՎ» ինտերնետ-ալիքին տված հարցազրույցում, նշելով, որ իր եւ իր մերձավոր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ կապված սկանդալը «վաղօրոք պլանավորված սադրանք է»: 

«Ներկա իրադրությունն ստեղծվել Է բազմաթիվ հորինվածքների արդյունքում, ինչը խիստ մտահոգում Է… Ինձ հասցեագրված մեղադրանքներն անհեթեթ են, այդ ամենը վիթխարի սուտ է»,– ընդգծել է Պան Կըն Հեն, ընդսմին խոստովանելով, որ դրանք իր կողմից թույլ տրված սխալների արդյունքն են:

Նախագահի կասկածում են Չխվե Սուն Սիլի հետ հանցավոր նախահամաձայնության մեջ՝ խոշոր կորպորացիաներից փող շորթելու նպատակով: Բացի այդ, նրան մեղադրում են այն բանում, որ նա թույլ էր տալիս իր ընկերուհուն միջամտել պետական գործերին: Այդ կապակցությամբ անցյալ տարվա դեկտեմբերին խորհրդարանը քվեարկեց Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին՝ նրան ժամանակավորապես ազատելով պետության կառավարումից՝ մինչեւ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը:

Հարավկորեական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկել Պակ Կըն Հեի հարցազրույցը՝ այն որակելով «մամուլի հետ խայտառակ սիրախաղ»: «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պակ Կյոն Մին, մասնավորապես, հայտարարել է, որ Պակ Կըն Հեն «հրավիրել է պահպանողական լրագրողի եւ հարցազրույցի սկզբից մինչեւ վերջ խոսել իր անմեղության մասին»: «Իր ստով նա նախ կազմալուծեց պետական ողջ համակարգը, իսկ այժմ կեղծավորաբար հայտարարում Է իր անմեղության մասին: Դժվար 1 բառեր գտնել Պակ Կըն Հեի վարքագծին գնահատական տալու համար», -ասել է Պակ Կյոն Մին, հաղորդել 1 ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում