Սիրիացի քրդերի ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանը

Սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միության կուսակցության» (ԺՄԿ) ներկայացուցիչները կմասնակցեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ սիրիական ընդդիմության հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում ԺՄԿ-ի ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին: 

Սիրիական ընդդիմության հետ Լավրովի հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին Մոսկվայում:

«Ֆրանսիայից ժամանում է մեր ներկայացուցիչը: Հնարավոր է՝ ես նույնպես կլինեմ»,-հայտնել է Աբդ Սալամ Ալին:

Նրա խոսքով՝ հանդիպմանը նաեւ հրավիրված էին ԺՄԿ-ի ղեկավարները բուն Սիրիական Քրդստանից, բայց նրանք չեն հասցնի գալ, քանի որ նրանց հարկ կլինի տեղ հասնել Իրաքի տարածքով:

«Մենք կցանկանայիք քննարկել Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների արդյունքները եւ ԺՄԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ժնեւի բանակցություններին»,-հավելել է ԺՄԿ-ի ներկայացուցիչը:

«Ժողովրդավարական միության կուսակցությունը» ամենախոշոր եւ ազդեցիկ կուսակցությունն է Սիրիական Քրդստանում, որն անցյալ տարվա մարտին միակողմանի կարգով իրեն հայտարարեց «դաշնային տարածաշրջան»:

Ժնեւի բանակցություններին ԺՄԿ-ի մասնակցության դեմ ավանդաբար առարկում է Թուրքիան, քանի որ համարվում է, որ կուսակցությունը կապված է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում