Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել է 33 մաֆիոզի եւ առգրավել 40 մլն եվրոյի ունեցվածք

Իտալիայի ոստիկանությունը գործողություն է անցկացրել կալաբրիական մաֆիայի «նգրանգետա» առավել ազդեցիկ կլաններից մեկի դեմ: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, 33 մարդ է ձերբակալվել մաֆիական գործունեությանը, թմրանյութերի առեւտրին, փողերի լվացմանը, մահափորձերի եւ սպանությունների մասնակցելու մեղադրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ինչպես հաջողվել է պարզել հետաքննության ընթացքում, Ռեջո-դի-Կալաբրիայից մաֆիական կլանի անդամներն ակտիվորեն գործել են Իտալիայի Լոմբարդիա հուսիսային մարզում, ինչպես նաեւ կապեր են պահպանել ԱՄՆ-ի հանցավոր շրջանների հետ: Մասնավորապես, անօրինական գործողությունների կենտրոններից մեկը եղել է Ջոյյա-Տաուրո (Կալաբրիա) նավահանգիստը: Կլանի պարագլուխներից մեկը Միլանում վերահսկում Էր բանջարեղենի եւ մրգերի շուկան:

Ոստիկանությունը մաֆիոզներից բռնագրավել է 40 մլն եվրո գումարի ունեցվածք, ճշտում է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում