Ռուս-իրանական սահմանին «կանաչ միջանցք» է բացվել ապրանքների համար. IRIN

Թեստային ռեժիմով «կանաչ միջանցք» է սկսել գործել ռուս-իրանական սահմանին: Ապրանքների առաջին խմբաքանակներն Իրանց Ռուսաստան են ստացվել պարզեցված սխեմայով: Հունվարի 26-ին այս մասին նորությունների IRIN հեռուստաալիքին հայտնել է Իրանի Միջազգային մաքսային համագործակցության բյուրոյի ղեկավար Հոսեյն Քահեքին: 

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա մայիսին երկու երկրների մաքսային ծառայությունները ստորագրել են համագործակցության մի շարք շատ կարեւոր փաստաթղթեր, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ տեղափոխվող ապրանքների եւ փոխադրամիջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման արձանագրությունը («պարզեցված մաքսային միջանցք»):

Քահեքին հույս է հայտնել, որ առայժմ թեստային ռեժիմով գործող «կանաչ միջանցքը» բոլոր թերությունների վերացումից հետո կգործի մշտական հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում