«Իսլամական պետություն» ահաբեկիչները ադրբեջանցիների են սպանել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում սպանել են մեկ ադրբեջանցի կնոջ և նրա 2 մանկահասակ երեխաներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Սպանված կինը երեխաների հետ Բաքվից Սիրիա էր տեղափոխվել 2015-ին այնտեղ գտնվող ամուսնու` Ֆիքրեթ Ալիևի մոտ, ով մեկ տարի առաջ նույնպես սպանվել է Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում