Շտայնմայերը ԳՖՀ-ի ԱԳ նախարարի լիազորությունները պաշտոնապես Գաբրիելին կհանձնի հունվարի 27-ին

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն արտաքին գործերի նախարարի լիազորությունները պաշտոնապես Զիգմար Գաբրիելին կհանձնի հունվարի 27-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում: 

«Հունվարի 27-ին արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր պաշտոնը հանդիսավոր պայմաններում կհանձնի Զիգմար Գաբրիելին: Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին արարողությանը կմասնակցեն հրավիրված հյուրեր»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում