ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում սահմանադրական մշակույթին նվիրված միջոցառման է մասնակցել

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է սահմանադրական մշակույթին նվիրված միջոցառմանը:

Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջը, որտեղ հրապարակվել է միջոցառումից մի լուսանկար հետևյալ գրա ռմամբ. «Սահմանադրական մշակույթին նվիրված միջոցառում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությամբ»: Հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Թյորբորն Յագլանդը և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Եվրահանձնաժողովի նախագահ Թյորբորն Յագլանդը «Թվիթեր»-ի իր էջում, շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցությանը, կատարել է հետևյալ գրառումը. «Շատ հաճելի էր այս միջոցառմանը մասնակցելը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում