Թրամփը առաջարկել է չեղարկել Մեքսիկայի նախագահի այցը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում առաջարկել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նյետոյին չայցելել Վաշինգտոն, եթե նրա երկիրը չի ցանկանում վճարել երկու երկրների սահմանին պատի կառուցման համար:

«ԱՄՆ-ն 60 միլիարդ դոլարի շուկայական դեֆիցիտ ունի Մեքսիկայի հետ: Հյուսիսամերիկյան համաձայնագրի շրջանակում սա եղել է միակողմանի պայմանավորվածություն, որը հանգեցրեց գործազրկության և ընկերությունների փլուզման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Թրամփը:

Նախագահը ընդգծել է՝ եթե Մեքսիկան չի պատրաստվում վճարել պատի համար, ավելի լավ կլինի չեղարկել գալիք հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում