Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ իր նշանակումը ժամանակավոր է

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորանքներ են հղել իրեն Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնում ժամանակավորապես նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հեֆերնը գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Շնորհակալություն բոլորին լավ բարեմաղթանքների համար: Սա ժամանակավոր նշանակում է, մինչև նոր թիմը կլինի տեղում: Ակնկալում եմ աշխատել իմ եվրոպացի գործընկերների հետ»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում