Ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանը կրկին հայտնվել է ավտորիտար երկրների շարքում

The Economist Intelligence Unit միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2016-ի ժողովրդավարության ինդեքսը, որի մեջ ներառված են 165 երկրներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանը 165 երկրներից բաղկացած ինդեքսում զբաղեցրել է 148-րդ տեղը՝ դասվելով ավտորիտար պետությունների շարքին:

Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 12-րդ տեղը:

The Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսը կազմվում է ըստ հետևյալ առանցքային գործոնների` ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործառույթներ, քաղաքացիական ներգրավվածություն և քաղաքական մշակույթ:

Ինդեքսի ցուցանիշների համաձայն երկրները բաժնվում են «ամբողջովին ժողովրդավար», «մասնակի ժեղովրդավար», «հիբրիդ» և «ավտորիտար ռեժիմով» երկրների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում