Բրիտանիայի Համայնքների պալատը Brexit-ի շուրջ կքվեարկի փետրվարի 8-ին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները հունվարի 31-ին բանավեճերի ձեռնամուխ կլինեն Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

Այդ հարցի քննարկման եւ դրա շուրջ եզրափակիչ քվեարկության ողջ գործընթացը, ինչպես պլանավորվում է, պետք է ավարտվի փետրվարի 8-ին: Հաղորդագրություններում նշվում է, որ այդ ժամանակացույցի մասին խորհրդարանի անդամներին հայտնել է Համայնքների պալատի առաջնորդ Դեւիդ Լիդինգտոնը:

Համայնքների պալատում այդ գործըկնթացի ավարտից հետո Brexit-ի գծով պլանների քննարկումը կսկսվի Լորդերի պալատում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում