«Հրապարակ». Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Օհանյանի դաշինքը գրավելու է 2-րդ տեղը

ԲՀԿ-ի և Օհանյանի դաշինքի միավորումը կարող է տեղի ունենալ արդեն պառլամենտում` վարչապետի ընտրության շուրջ. «Հրապարակ»

Ըստ որոշ աղբյուրների, Սեյրան Ohանյանի՝ քաղաքականություն մուտքի և լայն դաշինքով` Պարույր Հայրիկյան, Անդրիաս Ղուկասյան, «Սասնա ծռերին» համակրող դեմքերի առկայությամբ ընտրությունների գնալու գործում շահագրգիռ է եղել ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը, որն այն կարծիքին է, որ Օհանյանի դաշինքն այս ընտրություններում գրավելու է 2-րդ տեղը և ավելի լավ ցուցանիշներ է ունենալու, քան Րաֆֆի Հովհաննիսյանը` 13-ին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Նույն աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ի և Օհանյանի դաշինքի միավորումը կարող է տեղի ունենալ արդեն պառլամենտում` վարչապետի ընտրության շուրջ: Եթե ծանրակշիռ ձայներով երկու դաշինքները մտնեն ԱԺ, ապա վարչապետափոխություն ապահովելու համար ավելի նպաստավոր իրավիճակ կլինի: Իսկ ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի մասով կատակում են․ «Չերչիլը մի անգամ վարչապետ դարձավ պահպանողականների, մյուս դեպքում` լիբերալների քվոտայով»»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում