«Ժամանակ». Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքի վրա

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: Թեև գործարանը նոր սեփականատեր ունի, սակայն գործարանի և հարկային մարմինների ջուրը նույն առվով չի հոսում: «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ հարկային մարմինները կալանք են դրել գործարանի արտադրանքի վրա: Գործարանը պարտքեր ունի կուտակած, սակայն հիմա արգելքի պատճառով չի կարողանում իրացնել արտադրանքը և մարել պարտքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում