«Առավոտ». «Ծառուկյան» դաշինքում դերերը հստակեցվում են

«Առավոտի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքում արդեն սկսվել են հստակ նախընտրական դերաբաժանումներ։ Այսպես, դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի տեղակալ է նշանակվել «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։ Վերջինիս վստահել են նախընտրական դաշինքի քարոզչական աշխատանքները։ Արման Վարդանյանը ձևավորել է քարոզչական մեծ թիմ, որի առաջ խնդիր է դրված ոչ միայն քարոզչություն իրականացնել, այլ նաև հակազդել հնարավոր հակաքարոզչությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում