«Ժողովուրդ». «Գլենդել հիլզը» կլուծարվի

Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «Գլենդել հիլզ» ընկերությունը կլուծարվի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 25-ի որոշմամբ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում:

«Տեղեկացնենք, որ դեռևս 2015-ի մայիսի 5-ին «Գլենդել հիլզին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պահանջելով բռնագանձել ավելի քան 138 մլն դրամ: Եվ 2015-ի դեկտեմբերի 22-ին դատարանը բավարարեց ՀԷՑ-ի պահանջը՝ ընկերությանը սնանկ ճանաչելով: Սակայն դա էլ չօգնեց, որ «Գլենդել հիլզը» մարի ՀԷՑ-ին ունեցած պարտքը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում