«Աշխարհը երկար տարիներ «կթում էր» մեզ: Այլեւս դա չի լինի». Թրամփ

Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) ելույթ ունենալով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ղեկավարության խորհրդակցությունում: 

«Աշխարհը երկար տարիներ «կթում էր» մեզ: Այլեւս դա չի լինի»,- պնդել է Թրամփը: Ըստ որում նա հերթական անգամ խոստացել է, որ այսուհետեւ երկրի կառավարությունն ուշադրությունը կենտրոնացնելու է ԱՄՆ-ի սեփական խնդիրների լուծման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում